Այսօր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն ներկայացրել է առաջարկություններ «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը» բարելավելու նպատակով։ Այս ամսին ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը պետք է քննարկի ռազմավարության նախագիծը և ներկայացնի նախագահի հաստատմանը։
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն (ՔՀԻ) ՀՀ վերաքննիչ դատարանին և հանրությանն է ներկայացնում Amicus curiae' իրավական մի շարք նորմերի վերլուծություն, որի միակ նպատակն է աջակցել դատարանին՝ արդար դատաքննություն իրականացնելու և արդար դատավճիռ կայացնելու հարցում:
Փարիզ - Երևան, 23 դեկտեմբերի 2011 - Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան և իր անդամ կազմակերպություն Քաղաքացիական հասարակության ինստիտուտը դատապարտում են «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ Անդրանիկ Մակվեցյանի 6 ամիս ժամկետով ազատազրկումը։
2012 թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 12:00–ին, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ի (Civil Society Institute NGO) գրասենյակում տեղի կունենա «Կովկասի օր» խորագրով միջոցառում՝ նվիրված Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության գաղափարի տարածմանը և երիտասարդների միջև հաղորդակցության հաստատմանը:
Դեկտեմբերի 19–ին ՄԱԿ–ի հայկական ասոցիացիան և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը համատեղ կազմակերպեցին սեմինար՝ «Լրագրողների դերը հակամարտությունների կարգավորման գործընթացում» թեմայով։
«ԴՎՎ ինթերնեշնլ» (dvv international) կազմակերպությունը, «Անադոլու Կուլտուր» (Թուրքիա) կազմակերպության և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի աջակցությամբ հոկտեմբերի 17-ին, 2011թ., սկիզբ դրեց հայ-թուրքական հաշտեցման համատեղ ծրագրի երկրորդ փուլին: