Սեպտեմբերի 28–ին, 29–ին և 30–ին, ժամը 18.00–20.00, Քաղաքացիական Հասարակության Ինստիտուտը կազմակերպում է Կոնֆլիկտների հաղթահարման դասընթաց։ Երեք դասընթացների ընթացքում մանրամասնորեն կմեկնաբանվեն կոնֆլիկտի սահմանումը, կոնֆլիկտների հաղթահարման մեխանիզմները, կոնֆլիկտի խորացման փուլերը և ինքնօգնությունը կոնֆլիկտային իրավիճակներում։
Դասընթացների մասնակիցները կստանան մասնակցության վկայական։
Դասընթացները տեղի կունենան Քաղաքացիական հասարակության ինստիտուտի գրասենյակում՝ Այգեստան 11 փողոց, տուն 43:
Խնդրում եմ հաստատել Ձեր մասնակցությունը՝ զանգահարելով 57 43 17 (Մոնիկա Հովհաննիսյան) կամ գրել սույն էլ.հասցեին՝ monika@csi.am, մինչև սեպտեմբերի 28-ը, ժ. 12.00։