Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, «Կոնֆլիկտակայուն դպրոց՝ կոնֆլիկտակայուն հասարակություն» ծրագրի շրջանակներում, ուսուցիչների համար կազմակերպում է կոնֆլիկտների կառավարման դասընթացներ։ Չորս դասընթացների ընթացքում մանրամասնորեն կմեկնաբանվեն կոնֆլիկտի սահմանումը, կոնֆլիկտների հաղթահարման մեխանիզմները, կոնֆլիկտի խորացման փուլերը և ինքնօգնությունը կոնֆլիկտային իրավիճակներում՝ ըստ Ֆրիդրիխ Գլազլի տեսության։ Դասընթացը կվարի ՔՀԻ Խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը։
Օր՝ նոյեմբերի 24–27
Ժամ՝ 16.00–18.00
Վայր՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ՝ Այգեստան 11 փողոց, տուն 43
Դասընթացների մասնակիցները կստանան մասնակցության վկայական և Ֆրիդրիխ Գլազլի «Դիմագրավել կոնֆլիկտին» գրքի հայերեն թարգմանված տարբերակը։
Մասնակցության համար խնդրում ենք դպրոցից ներկայացնել տեղեկանք մինչև նոյեմբերի 22–ը՝ գրելով monika@csi.am էլ. հասցեին կամ այցելելով մեր գրասենյակ՝ Այգեստան 11 փողոց, տուն 43, հեռ. 57 43 17 (Մոնիկա Հովհաննիսյան)։ Կտեղեկացվեն միայն այն դիմողները, ովքեր կընդգրկվեն դասընթացի խմբում։
Արտակ Կիրակոսյանը կրթության ոլորտում ունի բազմամյա փորձ։ 2004–2007թթ. նա եղել է ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի Կրթության ոլորտի մոնիթորինգի փորձագետ, 2007թ. համագործակցում է Ավստրիայի Տրիգոն ինստիտուտի հետ, 2009թ. ՔՀԻ Խորհրդի նախագահն է։ Նա նաև հանդիսանում է մի շարք գրքերի հեղինակ և խմբագիր։