Բաժանորդագրման մասին
հայտարարություններ // Ապրիլ 02, 2010

FIDH ՖՈՐՈՒՄԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԲԱՑ Է ՄԻՆՉԵՒ ԱՊՐԻԼԻ 2-

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ-Նոր մարտահրավերներ, Անկախ դատարանի առջև արդյունավետ պաշտպանության իրավունք» վերնագրված ֆորումը տեղի կունենա Երևանում 2010թ. ապրիլի 6-8-ը։

Հաշվի առնելով լրագրողների, հասարակական կազմակերպությունների, իրավաբանների, ուսանողների, քաղաքական կուսակցությունների, ինչպես նաև զանազան անհատ քաղաքացիների մեծ հետաքրքրությունը «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ-Նոր մարտահրավերներ, Անկախ դատարանի առջև արդյունավետ պաշտպանության իրավունք» վերնագրված ֆորումի նկատմամբ, մեկ անգամ ևս հաղորդում ենք՝

- այն տեղի կունենա Երևանում  2010թ. ապրիլի 6-8-ը, դրան կհաջորդի Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 37-րդ համագումարը,

- FIDH համագումարի մասնակիցներ են միայն Ֆեդերացիայի անդամ կազմակերպությունների պատվիրակները 105 երկիրներից:

Ֆորումը բաց է մասնակցության համար։ Մասնակիցների քանակը կարող է սահմանափակվել դահլիճների տեխնիկական հնարավորություններով (նստատեղեր, թարգմանչական սարքեր), չնայած նրան, որ կազմակերպիչները վարձակալել են քաղաքի ամենամեծ դահլիճները և հատուկ  թարգմանչական սարքեր Ուկրաինայից)։ Ֆորումին մասնակցելու համար նախապատվությունը կտրվի իրավապաշտպաններին և իրավաբաններին։

Խնդրում ենք լրացնել գրանցման ձևը, նշելով այն նիստերը, որոնց ցանկանում եք մասնակցել։ Լրացրած ձևը խնդրում ենք ուղարկեք forum@csi.am հասցեով մինչև ապրիլի 2-ը։ Մասնակիցները կստանան հարվիրատոմսեր ՔՀԻ գրասենյակից հետևյալ հասցեով՝

Երևան 0025
Այգեստան 11փ. 43 տուն
հեռ. 574317

Ֆորումի ծրագիրը կարելի է գտնել հետևյալ հասցեով. 
www.hra.am/upload/AgendaFIDH.pdf

անուն
էլ. փոստ
մեկնաբանություն