Բաժանորդագրման մասին
հայտարարություններ // Հունիս 08, 2010

Վիդեո հանդիպումներ Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի երիտասարդների հետ

Քաղաքացիական հասարակության  ինստիտուտն իրականացնում է «Let's PeaceJam» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում են վիդեո հանդիպումներ, քննարկումներ և դասախոսություններ' Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի երիտասարդների հետ։

Քննարկումների և  դասախոսությունների թեմաները լինելու են քաղաքական, հասարակական և սոցիալական տարբեր ոլորտներից։

Երիտասարդներին (մինչև 35 տարեկան), ովքեր ցանկանում են մասնակցել ծրագրին, խնդրում ենք գրել Մոնիկա Հովհաննիսյանին՝ monika@csi.am էլ. հասցեին, նշելով իրենց հետաքրքրող ոլորտը և ուղարկել համառոտ ինքնակենսագրություն։

Աշխատանքային լեզուն ռուսերենն է։

Դիմորդներին նախապես  կտեղեկացնեն միջոցառման ամսաթիվը և  ժամը։

Ծրագիրն իրականացվում է UK Government's Conflict Pool-ի աջակցությամբ։

Էրիկ | 03:40 | 12.06.2010
Լավ նախաձեռնություն է, ուղակի կխնդրեի, որ նշվեր Լեռնային Ղարաբաղի ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ շնորհակալ եմ ուշադրության համար, հուսով եմ խնդրանքս կկատարեք:
անուն
էլ. փոստ
մեկնաբանություն