Բաժանորդագրման մասին
հայտարարություններ
Մարտ 02, 2012
0

Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը ՀՀ–ում

Մարտի 2-ին՝ ժամը 10։00–ին, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն կներկայացնի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը Հայաստանի Հանրապետությունում» հետազոտության արդյունքները։

Փետրվար 10, 2012
0

ԿՈՎԿԱՍԻ ՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

2012 թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 12:00–ին, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ի (Civil Society Institute NGO) գրասենյակում տեղի կունենա «Կովկասի օր» խորագրով միջոցառում՝ նվիրված Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության գաղափարի տարածմանը և երիտասարդների միջև հաղորդակցության հաստատմանը:

Դեկտեմբեր 19, 2011
0

«Լրագրողների դերը հակամարտությունների կարգավորման գործընթացում» թեմայով սեմինար-քննարկում

ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան (AUNA), Քաղաքացիական հասարակության ինստիտուտի (CSI) հետ համատեղ, հրավիրում է Ձեզ՝ մասնակցելու սեմինար քննարկման` «Լրագրողների դերը հակամարտությունների կարգավորման գործընթացում» թեմայով, որը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ին, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի գրասենյակում (Այգեստան 11 փողոց, տուն 43):

Նոյեմբեր 25, 2011
0

Հետաքննական նյութերի և հոդվածների մրցույթ

Մտահոգված երեխաների իրավունքների պաշտպանության հիմնահարցերով և առկա խնդիրները վերհանելու նպատակով՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է երեխաների իրավունքների պաշտպանության իրականացման ոլորտում իրավիճակը ներկայացնող հետաքննական նյութերի և/կամ հոդվածների մրցույթ` «Կոռուպցիոն երևույթները և թերացումները Խնամակալության և հոգաբարձության մարմիններում» ու «Մուրացիկ և անօթևան երեխաների ճակատագրերը» թեմաներով:

Նոյեմբեր 15, 2011
0

Նիստ Սահմանադրական դատարանում

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում 2011թ. նոյեմբերի 15-ին ժամը 11.00-ին տեղի կունենա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա' ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի' ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերին և 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով նիստ: