Բաժանորդագրման մասին
կոնֆլիկտների հաղթահարում // Դեկտեմբեր 03, 2007

Հայ – թուրքական սահմանի բացման տնտեսական եւ սոցիալական հետևանքները

Դեկտեմբերի 3–ին ՔՀԻ–ում կազմակերպվեց քննարկում՝ Հայ – թուրքական սահմանի բացման տնտեսական և սոցիալական հետևանքները թեմայով։ Ներկա էին ուսանողներ, միջազգային և տեղական ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ ինչպես նաեւ լրագրող Սեֆա Կապլանը Թուրքիայից։ Քննարկման ընթացքում Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբը (AIPRG) ներկայացրեց 2007թ. ընթացքում Երևանում կայացած "Հայ–թուրքական սահմանի բացման տնտեսական և սոցիալական հետևանքները" խորագրով գիտաժողովի արդյունքները, որոնք ներկայացվել են նաև Ստամբուլում և Անկարայում։ Հիմնականում խոսվեց այն մասին, թե ինչ դրական և բացասական ազդեցություններ կարող է ունենալ սահմանի բացումը Հայաստանի համար։ Օրինակ, մատնանշվում են հատկապես ապրանքների ներմուծման աճը և ֆինանսական կապիտալի ներհոսքը Հայաստան։ Բացի սրանից, սահմանի փակ լինելն ունի նաև հոգեբանական ազդեցություն, բայց մյուս կողմից, որքանով են պատրաստ կողմերը՝ կարգավորել իրենց հարաբերությունները։ Քննարկվեց նաև, թե պաշտոնական ինչպիսի քայլեր են ձեռնարկվում սահմանի բացման նպատակով, և ինչպիսի նախապայմաններ են առաջադրում կողմերը։

Հանդիպումը կազմակերպվել էր "Խաղաղաշինության և կոնֆլիկտի հաղթահարման ռեսուրս կենտրոն"ծրագրի շրջանակներում։








անուն
էլ. փոստ
մեկնաբանություն