Ապրիլի 12–ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտը ք.Ճամբարակում կազմակերպել էր միջհամայնքային երիտասարդական սեմինար։ Ներկա էին երիտասարդներ Երևանից, Ճամբարակից, Մարտունուց, Ակունքից, Աշնակից, Վարդենիսից։ Սեմինարը հետաքրքիր էր նրանով, որ մասնակցում էին նաև Լիտվայից, Իտալիայից և Հոլանդիայից եկած կամավորները։ Խաղ – վարժությունները հիմնականում վերաբերվում էին ինչպես միջանձնային, այնպես էլ ազգամիջյան կոնֆլիկտների հաղթահարմանը, արդյունավետ հաղորդակցության հմտություններին։ Եղավ նաև Ղարաբաղյան հակամարտության մասին քննարկում, որի ժամանակ կամավորները մի փոքր պատմություն պատմեցին Վիլնյուսի և Հարավային Տիրոլի մասին, որտեղ եղել են կոնֆլիկտային իրավիճակներ։ Այնուհետև լիտվացի կամավորը ներկայացրեց Ղարաբաղյան հակամարտության մասին որոշ վիճակագրական տվյալներ, որոնք նա ձեռք էր բերել ինտերնետից, և որոնց շուրջ ծավալվեց քննարկում։
Ներքևում կարող եք կարդալ սեմինարի մասին կամավորների տպավորությունները։
Սեմինարը կազմակերպվել էր "Քաղաքացիական հասարակության ցանց" և Խաղաղաշինության և կոնֆլիկտի հաղթահարման ծրագրերի շրջանակներում։
Եկեք խաղաղությանը հնարավորություն տանք
Կառուցողական երկխոսության օրինակ
Ճամբարակը մի քաղաք է, որն իրենով պատմում է վերջին ժամանակաշրջանի մասին։ Մարդիկ դեռ հիշում են, թե ինչպիսի տեսք ուներ քաղաքը պատերազմից առաջ. ռեստորաններ, հյուրանոցներ, համերգասրահ և մշակույթի տուն, որոնք ոչնչացվեցին։ Եվ զոհվածները, որոնք երբեք էլ ետ չեն դառնա։
Այնքան էլ հեշտ չէ խոսել այս քաղաքի երիտասարդների հետ Ղարաբաղյան հակամարտության և ադրբեջանցիների հետ հարաբերությունների մասին։ Նաև հեշտ չէ խոսել կոնֆլիկտի հնարավոր լուծման մասին։
Կոնֆլիկտներն, իրենց էությամբ, այնպես են անում, որ դժվարանում է դրանց մասին խոսելն ընդհանրապես։ Եթե դու կոնֆլիկտի մի կողմ ես, ապա հնարավոր է, որ դու չկարողանաս անկողմնակալորեն տեսնել իրավիճակը կամ չկա ցանկություն՝ բացահայտելու, թե ինչպես է մյուս կողմը տառապում։ Եթե դու օտարերկրացի ես, ապա դու չես կարող իմանալ, թե ում փաստերին վստահել կամ ում պատմածներին հավատալ, քանի որ լինելով օտարերկրացի՝ ականատես չես եղել դրանց։ Նրանց համար դու երբևիցե չես կարողանա հասկանալ իրենց ցավն ու վիրավորանքը։ Սակայն սա մի հարց է առաջացնում. եթե այս ժառանգաբար փոխանցվող դժվարությունը կանխորոշում է թյուրըմբռնում, ապա արդյո՞ք երկխոսությունը երբևիցե հնարավոր է։
Մյուս կողմից, եթե մեկը դիտարկում է, թե ինչից է բաղկացած կոնֆլիկտը, ապա հայտնաբերում է, որ բաղկացուցիչ մասերն են՝ տարածք, երկու կամ ավելի ազգեր և մրցակցություն։ Երբ անդրադառնում ենք առաջի երկուսին, ապա աշխարհում կան շատ օրինակներ, երբ տարբեր ազգերը ստիպված են կիսել տարածքը մեկը մյուսի հետ։ Այդ դեպքում հետևանքները կամ ողբերգական են եղել, կամ ազգերը սովորել են ապրել միմյանց հետ։ Մի կողմից, առկա են Ռուսաստանում պայքարող չեչենների, Իսպանիայում պայքարող բասկերի, Չինաստանում պայքարող տիբեթցիների և ուրիշ այլ օրինակներ։ Նրանց ճակատագիրը ողբերգական էր, երկու կողմերից էլ առկա էր ահաբեկչության կամ վտարումների կամ շարունակվող բախումների և բռնությունների աճ։ Մյուս կողմից, կան օրինակներ Եվրոպայից, որոնք ապացուցում են, որ հնարավոր է հաղթահարել ատելությունը և ապրել՝ հարգելով միմյանց։
Ճամբարակում սեմինարի ընթացքում երկու պատմություն ներկայացվեց։ Դրանցից մեկը Հարավային Տիրոլի մասին էր։ Մինչև առաջին
համաշխարհային պատերազմն այն եղել է Ավստրիայի մի մասը, իսկ 1919թ. հանձնվել է Իտալիային։ Այդ ժամանակ բնակչության նույնիսկ 4 տոկոսը իտալացիներ չէին, բայց 1924 և 1945 թթ. ֆաշիստական ռեժիմը ցանկացավ, որ տարածքը իտալացիներով բնակեցվի։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իտալացիների և ավստրիացիների միջև մրցակցությունը լուրջ խնդիր էր, և նույնիսկ 1960 – ականների և 1970–ականների վերջերին եղան ահաբեկչության և բռնությունների մի քանի դեպքեր։ Այդ ամենից հետո Հարավային Տիրոլը ստացավ Ինքնավար մարզի կարգավիճակ։ Այժմ այնտեղ կարելի է գտնել ինչպես գերմանական, այնպես էլ իտալական դպրոցներ, բնակավայրերն ունեն երկու անվանումներ՝ գերմաներեն և իտալերեն, գրված ճանապարհային նշանների վրա։ Հանրային աշխատանքները նշանակվում են ըստ լեզուների խմբերի բաժիններով, և պահանջվում է և՛ իտալերենի, և՛ գերմաներենի իմացություն։ Այդպիսով երկու ազգերը կարող են օրենքներ սահմանել և ապրել միասին։
Մեկ այլ պատմություն Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի մասին, թե ինչպես է այն վերջին դարի ընթացքում երեք անգամ անցել տարբեր տիրապետությունների ներքո (1922թ. Լեհաստանը վերցրեց այն Լիտվայից, 1944թ. Խորհրդային Միությունը գրավեց ամբողջ Լիտվան և Վիլնյուսը վերամիավորվեց Լիտվային, և վերջապես 1990 թ. Լիտվան դարձավ անկախ պետություն)։ Երբ լիտվացիները ետ ստացան Վիլնյուսը, այնտեղ դեռևս լեհեր էին ապրում։ Նրանց մի մասը տեղափոխվեցին Լեհաստան։ Սակայն այժմ Վիլնյուսի բնակչության միայն 60 տոկոսն են լիտվացիներ, 19 տոկոսը լեհեր և 14 տոկոսը ռուսներ (ովքեր նույնպես կարող են համարվել որպես զավթիչներ, որովհետև Ռուսաստանյան կայսրության ժամանակաշրջանում և Խորհրդային Միության ժամանակաշրջանում Լիտվան եղել է Ռուսաստանի հավելյալ մասը), 4 տոկոսը բելոռուսներ և 0,5 տոկոսը հրեաներ։ Վիլնյուսում և ուրիշ այլ քաղաքներում կան լեհական և ռուսական դպրոցներ, Ազգային պառլամենտում կան նրանց ներկայացնող քաղաքական կուսակցություններ և քաղաքական երկխոսությունը միմյանց հանդեպ հիմնականում խաղաղարար է։ Եթե լիտվացիները սկսեին ատել լեհերին, երբ նրանք գրավեցին Վիլնյուսը, կամ լեհերը սկսեին ատել և սպանել լիտվացիներին, ապա, անկասկած մենք կարող էինք
Հաջողված պատմություն. հեշտ է լինել խանդոտ, հեշտ է մերժել և ասել՝ մեր փաստերը բացարձակապես տարբեր են, և միգուցե պակաս հեշտ է հասկանալ, որ ամեն մեկից պահանջվում է գիտակցված ջանքեր՝ ընդունելու մեկը մյուսին և հասկանալու, որ դժվարությամբ ընդունելը և կոմպրոմիսը դեռևս ա;վելի լավ է, քան երկու կողմերի հազարավոր զոհերը։
Այսպիսով, այս էր մեր հարցը. նշանակություն չունի, թե ով սկսեց, և նշանակություն չունի, թե ով է ավելի մեղավոր (որովհետև միշտ էլ կան տարբեր պատասխաններ), արժե՞ թողնել, որ պատերազմը շարունակվի։
Կոնֆլիկտի սկսման պահից կան 20.000 հայ և ադրբեջանցի զոհեր։ Ամեն տարի այս կոնֆլիկտի պատճառով մահանում են մարդիկ։ Եվ սա կարող է շարունակվել, և շատ հավանական է, որ կշարունակվի։ Այսպիսով, ինչո՞ւ մրցակցությունը և զգացմունքն ավելի կարևոր են, քան մարդու կյանքը։





