Մայիսի 14–22, 2008թ., ավստրիացի հայտնի կոնֆլիկտաբան, Տրիգոն ինստիտուտի համահիմնադիր Ֆրիդրիխ Գլազլը վեց օր շարունակ դասախոսություններ և թրեյնինգներ ունեցավ Քաղաքացիական հասարակության ինստիտուտում։
Դասախոսությունները, որոնց ընթացքում Ֆրիդրիխ Գլազլը ներկայացրեց իր տեսությունը, վերաբերում էին կոնֆլիկտի ընկալմանը, խորացման ինն աստիճաններին, լուծման և հաղթահարման մեթոդներին։


Կոնֆլիկտների ճիշտ ընկալման և հաղթահարման համար անչափ կարևոր են երկխոսությունը, պարզաբանումները, հակառակ կողմի փաստարկներին ականջ դնելը։ Շատ հաճախ "սառը" կոնֆլիկտներն ավելի վտանգավոր են և դրանց հաղթահարման համար ավելի շատ ժամանակ է պահանջվում, քան "տաք" կոնֆլիկտների դեպքում։
Ուսուցողական վարժություններից մի քանիսի ընթացքում մասնակիցներն աշխատում էին գույներով՝ փորձելով առանց խոսելու արտահայտել իրենց զգացումներն ու ընկալումները։ Վարժությունները վերաբերում էին նաև ներգրավվմանը, որի միջոցով կարելի է հաղորդել ինչպես ներդաշնակություն, այնպես էլ բացասական ազդեցություն։








Կոնֆլիկտային իրավիճակներում խոսելիս՝ մարդիկ ավելի շատ ուշադրություն են դարձնում զրուցակցի շարժուձևին, ձայնի տոնին՝ փորձելով գտնել բացասական ազդակներ, թաքնված սպառնալիքներ։ Շատ հաճախ ձայնի տոնը և շարժումները կարող են չհամապատասխանել։
Վերջին ուսուցողական վարժության ընթացքում մասնակիցները պետք է կազմեին պատկերների շարք, որը կարտահայտեր կոնֆլիկտի թեժացումը և խաղաղության հաստատման ընթացքը։
Դասախոսությունները կազմակերպվել էին Խաղաղաշինության և կոնֆլիկտի հաղթահարման ծրագրի շրջանակներում։