Բաժանորդագրման մասին

Լույս է տեսել

"Իմ ու Քո թերթ" –ի երրորդ համարը կոչվում է "Կին և տղամարդ"։
Այս անգամ սեմինարներ եղան Աշնակում և Նոյեմբերյանում, որոնց ընթացքում քննարկեցինք գենդերային խնդիրները։ Այս դեպքում, գենդեր ասելով ի նկատի ունենք ոչ թե կենսաբանական տարբերությունները, այլ սոցիալական պարտականությունները, վարքը և դերը, որոնք հատկանշական են տղամարդուն և կնոջը՝ որոշակի հասարակությունում։ Ինչպե՞ս է քո կյանքի վրա ազդում տղա կամ աղջիկ լինելը։ Արդյո՞ք հնարավորությունները հավասար են։ Մենք խնդրեցինք, որ երիտասարդները խորհեն այս մասին։ Արդյունքում այս թերթն է, որում Դուք կարող եք տեսնել, թե ինչպես են պատկերացնում "իդեալական" կնոջն ու տղամարդուն՝ Աշնակում և Նոյեմբերյանում, կարդալ Վարդենիսից ուղարկված մի պատմություն, թե ինչպես է իրեն զգում կինը, որին ծեծում է իր ամուսինը, ինչպես նաև կարդալ իտալացի մի աղջկա հոդված, որում նշվում է տարբերությունը՝ օրենքով ամրագրված սեռական հավասարության և իրականության միջև։ Այս ամենից բացի, դուք կարող եք ծանոթանալ Ստեփանակերտի երիտասարդների խոհերին, Բերդի և Ճամբարակի երեխաների պատրաստած ֆոտո–ռեպորտաժին և ընթերցել մի քանի բանաստեղծություններ։

"Իմ ու քո թերթ"–ի երկրորդ համարը նվիրված է արտագաղթի խնդիրներին։ Այս համարում երիտասարդները փորձել են նշել օտար երկրում ապրելու պատճառներն ու հետևանքները, միևնույն ժամանակ պատմել, թե ինչ է իրենց համար հայրենիքը և ինչ կնշանակի իրենց համար լքել այն։ Այս անգամ, մեծ մասամբ, ստեղծագործել են Վարդենիսի, Մարտունու և Ճամբարակի երիտասարդները՝ համագործակցելով մի քանի օտարերկրացիների և երևանցիների հետ։ "Իմ ու քո" թիմը այս հյուսիսային քաղաքներում անց է կացրել աշխատանքային հանդիպումներ, քննարկումներ, որից հետո շատ երիտասարդներ ուղարկել են իրենց հոդվածները։ Լավագույններն ընտրվել և հրատարակվել են "Իմ ու քո թերթ"–ի նոր համարում։

"Im u Ko Terte", third issue (pdf., 2 Mb, in Armenian)
"Im u Ko Terte", second issue (pdf., 2.3 Mb, in Armenian)
"Im u Ko Terte", first issue (pdf., 3.6 Mb, in Armenian)

անուն
էլ. փոստ
մեկնաբանություն