Սեպտեմբերի 23–28–ը, 2008թ., "Amicus Europae Foundation"–ը՝ գերմանական "Hertie Stiftung"–ի հետ համագործակցությամբ, կազմակերպել էր Ալեքսանդր Կվաշնևսկու՝ Եվրաինտեգրացիայի Ամառային ակադեմիա։ Ակադեմիան գտնվել է Կրակով ամրոցում՝ Գդենսկի հարևանությամբ։ Այս ամրոցը համարվում է լեհ–գերմանական հաշտության և երկխոսության խորհրդանիշ։ Ամառային ակադեմիայի հիմնական նպատակն էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից հրավիրել մոտ 30 երիտասարդ ներկայացուցիչներ՝ "վաղվա առաջնորդներ", տարբեր ոլորտներից՝ ներառյալ քաղաքական, վարչական, բիզնես, հասարակական կազմակերպություններից, համալսարաններից և ԶԼՄ–ներից՝ քննարկելու տարբեր խնդիրներ՝ Եվրամիության քաղաքականության, ընդլայնման և ներգրավման հնարավորությունների վերաբերյալ։ Այս տարի մասնակիցները 28–ն էին, որոնք կառավարական մարմինների, ԶԼՄ–ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ էին՝ Ռուսաստանից, Բելոռուսիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Սերբիայից, ՈՒկրաինայից, Լեհաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Ադրբեջանից, Վրաստանից, Հայաստանից և այլ երկրներից։ Մասնակիցները ընտրվել էին միայն երաշխավորագրերի հիման վրա, որով Հայաստանում զբաղվել էր "Քաղաքացիական հասարակության ինստիտուտ" ՀԿ–ն։
Ակադեմիայում բանախոսներ էին Եվրոպայի հայտնի քաղաքական գործիչները ու փորձագետները։ Նրանք սկզբում մասնակիցներին ներկայացրեցին հիմնական թեմաները, այնուհետև սեմինարները վարում էին քննարկումների և բանավեճերի միջոցով։ "Amicus Europae Foundation"–ը կանխատեսում է, որ Ամառային ակադեմիայում մասնակցությունը երիտասարդներին կտա Եվրաինտեգրացիայի մասին ավելի հստակ և լայն պատկերացում և կհարստացնի նրանց գիտելիքները՝ սեփական հասարակությունը և երկիրը բարելավելու համար։
Հոկտեմբերի 9–ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտում կազմակերպված հանդիպման ընթացքում այս ամենի և իրենց ձեռք բերած գիտելիքների մասին պատմեցին Արամ Ոսկանյանը և Արմեն Գրիգորյանը, ովքեր Ամառային ակադեմիայի այս տարվա Հայաստանի ներկայացուցիչներն են եղել։