Բաժանորդագրման մասին

Լատվիական երեկո

Նոյեմբերի 18–ին, Լատվիան տոնեց իր անկախության 90–ամյակը (1918-2009): Սա նույնպես պատճառ հանդիսացավ, որ հոկտեմբերի 31–ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտում կազմակերպվեց լատվիական երեկո։ Նպատակն էր հայերին և օտարերկրացիներին ներկայացնել Լատվիայի մշակույթը, կերակուրները, պարերը, պատմական ավանդույթները և աշխարհագրությունը։ Սկզբում ցուցադրվեց երկու տեսահոլովակներ, այնուհետև հակիրճ ներկայացվեց Լատվիայի աշխարհագրությունը, պատմությունը, հանրահայտ մարդիկ, քաղաքականությունը, տուրիզմը և այլն։ Դրանից հետո ներկաները համտեսեցին լատվիական մի քանի ճաշատեսակներ. պանրով աղցան, մսով պատրաստված դոնդող, կարտոֆիլը մածուկով, հյուրասիրվեց նաև խնձորի թանձր հյութ, որը եփված էր կարտոֆիլի ալյուրով։ Այդ ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեին ունկնդրելու ավանդական և ժամանակակից լատվիական երաժշտություն։

Լատվիան հայտնի է նաև իր երգիչներով և կոմպոզիտորներով, օրինակ՝ Ռայմոնդ Պաուլս, Լայմա Վայկուլե, Մարի (Եվրատեսիլ 2002–ի հաղթող), Բրեյնսթորմ, Գիդոն Կրեմեր և ուրիշներ։ Սա է պատճառը, որ Լատվիան արտերկրում ներկայացնելու համար ընտրվել է հետևյալ կարգախոսը. «Լատվիա՝ երկիր, որը երգում է»։ Հետո մասնակիցները նորից հավաքվեցին դահլիճում և սկսվեց ամենազվարճալի և կարևոր մասը՝ տարբեր հարցեր Լատվիայի մասին։ Զարմանալի էր, բայց մարդիկ իսկապես շատ բան գիտեին Եվրոպայի այս փոքրիկ պետության մասին։ Այս ամենից բացի, երեկոյի մասնակիցները սովորեցին լատվիական լեզվով մի քանի հիմնական բառեր և հաշվել։ Շնորհակալություն եմ հայտնում Լատվիական ինստիտուտին՝ նյութեր տրամադրելու համար։





Օսկար Վ.–Պինտա Կամավոր Քաղաքացիական հասարակության ինստիտուտում՝ Եվրոպական կամավորական ծառայություն ծրագրով

անուն
էլ. փոստ
մեկնաբանություն