Բաժանորդագրման մասին

Վերանայե՞լ ճանաչման ռազմավարությունը Լեռնային Ղարաբաղում

Նոյեմբերի 12–ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտում կազմակերպվել էր հանդիպում Նինա Կասպերսենի հետ։ Նինա Կասպերսենը Մեծ Բրիտանիայի Լանքեսթեր համալսարանի Միջազգային հարաբերությունների և Քաղաքագիտության բաժնում դասախոս է։ Այժմ նա Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում մի ուսումնական աշխատություն է պատրաստում՝ չճանաչված պետությունների մասին։

Հանդիպման ընթացքում նա հիմնականում խոսեց Լեռնային Ղարաբաղի իշխանությունների որդեգրած հռետորության մեջ փոփոխությունների մասին, և արդյո՞ք այս ոլորտում ամեն ինչ մտածված է, թե իրականում առաջնորդվում են ներքին զարգացումներով։ Վերջում խոսվեց նաև կայուն խաղաղության հասնելու հնարավորության մասին։


Հանդիպումը կազմակերպվել էր Խաղաղաշինության և կոնֆլիկտի հաղթահարման ծրագրի շրջանակներում։

անուն
էլ. փոստ
մեկնաբանություն