Նոյեմբերի 13–ին, 2008թ., Քաղաքացիական հասարակության ինստիտուտում կազմակերպվել էր քննարկում` սույն թվականի նոյեմբերի 2–ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ հռչակագրի մասին։ Քննարկմանը մասնակցում էին փորձագետներ և երիտասարդ ուսանողներ։ Հանդիպման ընթացքում քննարկվեց հռչակագրի հինգ կետերը և դրանց նշանակությունը՝ կոնֆլիկտի կարգավորման հետագա գործընթացներում։ Խոսվեց նաև Մինսկի խմբի գործնեության և ներկա իրավիճակում Ռուսաստանի Դաշնության դերի մասին, և ինչպիսի ազդեցություն ունեցավ վրաց–օսական պատերազմը միջազգային հարաբերությունների, տարբեր պետությունների արտաքին քաղաքական շահերի վրա։



Քննարկումը կազմակերպվել էր Խաղաղաշինության և կոնֆլիկտի հաղթահարման ծրագրի շրջանակներում։