Բաժանորդագրման մասին

Իտալական երեկո


Նոյեմբերի 14–ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտում իտալական երեկո էր։ Սկզբում մենք համտեսեցինք իտալական խոհանոցից մի քանի ճաշատեսակներ. օրինակ՝ polenta (պատրաստվում է եգիպտացորենի ալյուրից), pasta ai quattro formaggi e noci (մակարոնի հետ միասին մածուկ՝ պատրաստված տարբեր տեսակի պանիրներից և հունական ընկույզից), parmigiana (պատրաստվում է բադիրջանով, տոմատի մածուկով և պանրով) և pandoro (Սուրբ Ծնունդի թխվածք)։






Այնուհետև մենք դիտեցինք լուսանկարներ և իմացանք Իտալիայի մասին մի քանի հետաքրքիր տեղեկություններ, բայց ամենից զվարճալին՝ կարճ անիմացիոն տեսահոլովակներն էին, որոնք ներկայացնում էին Իտալիայի և Եվրամիության գործելակերպի և ապրելակերպի տարբերությունները։



Մենք Ձեզ ցանկանում ենք, որպեսզի այցելեք Իտալիա և ինքներդ համեմատեք այդ տարբերությունները, արդյո՞ք դրանք իրական են թե ոչ։ Հուսով ենք, որ Իտալիան հետաքրքրեց Ձեզ։

Քրիստիանա Նիկոլետտի, Կամավոր Քաղաքացիական հասարակության ինստիտուտում՝ Եվրոպական կամավորական ծառայություն ծրագրով

անուն
էլ. փոստ
մեկնաբանություն