Նոյեմբերի 18–ին, 2008թ., Քաղաքացիական հասարակության ինստիտուտում փորձագետ Սամվել Մանուկյանը ներկայացրեց իր հետազոտության վերլուծությունը։ Հետազոտության թեման է՝ Ղարաբաղյան կոնֆլիկտի ստատուս քվոյի գինը և խաղաղության դիվիդենտները։ Հետազոտության ընթացքում հարցազրույցներ են կատարվել մի շարք փորձագետների, տարբեր մոտեցումներ ունեցող քաղաքագետների, Հայաստանի սահմանամերձ մի քանի քաղաքների և գյուղերի բնակիչների հետ։ Հիմնական հարցադրումներն են եղել.
1. Ստատուս քվոյի բովանդակությունը,
2. Ղարաբաղյան հարցի նկատմամբ հիմնական մոտեցումները Հայաստանում,
3. Ստատուս քվոյի հիմնական բնութագիրը, դրական և բացասական ազդեցությունները,
4. Հասարակությունների երկխոսություն,
5. Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորում և հանգուցալուծում։
Այս հետազոտությունը կատարվել է բրիտանական «Միջազգային ահազանգ» կազմակերպության պատվերով։ Նմանատիպ հետազոտություններ են կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում։ Հետազոտության վերլուծությունը ներկայացվել է նաև վերջերս Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում, որտեղ ներկա են եղել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ։


Հանդիպումը կազմակերպվել էր Խաղաղաշինության և կոնֆլիկտի հաղթահարման ծրագրի շրջանակներում։