Բաժանորդագրման մասին
կոնֆլիկտների հաղթահարում // Դեկտեմբեր 12, 2008

Թուրքիայի արտաքին քաղաքական կողմնորոշումը՝ Արևելք թե Արևմուտք

Դեկտեմբերի 11–ին, 2008թ., Քաղաքացիական հասարակության ինստիտուտի գրասենյակում կազմակերպվել էր հանդիպում Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի Մերձավոր Արևելքի բաժնի փորձագետ՝ Սերգեյ Հարությունյանի հետ։ Քննարկման թեման էր ՝ «Թուրքիայի արտաքին քաղաքական կողմնորոշումը՝ Արևելք թե Արևմուտք»։ Հանդիպման սկզբում Սերգեյ Հարությունյանը ներկայացրեց իր զեկույցը, որտեղ խոսվեց Քեմալի դոկտրինայի, տարբեր ժամանակաշրջաններում Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության ուղղությունների, հարևան պետությունների հետ հարաբերությունների, Թուրքիա–Եվրամիություն հարաբերությունների մասին։ Քննարկումը հիմնականում ծավալվեց ներկայումս Թուրքիայում տիրող արտաքին և ներքին քաղաքական տրամադրությունների շուրջ։

Քննարկումը կազմակերպվել էր Խաղաղաշինության և կոնֆլիկտի հաղթահարման ծրագրի շրջանակներում։

անուն
էլ. փոստ
մեկնաբանություն