Բաժանորդագրման մասին

Սիրիան՝ քաղաքակրթությունների խաչմերուկ

Մշակութային երեկոները շարունակվում են Քաղաքացիական հասարակության ինստիտուտում, և հունվարի 29–ին սիրիական երեկո էր։

Երեկոն սկսվեց Սիրիայի մասին ներկայացումով, որը կոչվում էր "Սիրիան՝ քաղաքակրթությունների խաչմերուկ" և ներառում էր իր մեջ աշխարհագրական, պատմական և այլ տեղեկություններ այն մասին, որ Սիրիան հանդիսանում է տարբեր քաղաքակրթությունների օջախ (ասորիներ, սուրիաներ, արաբներ, փյունիկեցիներ և այլն) և այժմ էլ Սիրիան համարվում է հիանալի թանգարան՝ բաց երկնքի տակ։ Առաջին մասում հիմնականում ներկայացվեցին ամենամեծ քաղաքները՝ Դամասկոսը, Հալեպը և Հոմսը։ Երկրորդ մասը ներառում էր տեղեկատվություն՝ Սիրիական անապատի և այնպիսի անտիկ քաղաքների և վայրերի մասին, ինչպիսիք են Փալմիրան, Աֆամեան։ Վերջում ցուցադրվեցին Սիրիայի տարբեր վայրերի նկարներ։

Ներկայացմանը հաջորդած հարց ու պատասխանից հետո, մասնակիցները համտեսեցին սիրիական խոհանոցի կերակրատեսակներ։ Երեկոն ավարտվեց սիրիական երաժշտությամբ և արաբական ժամանակակից պարերով։ Սիրիական երեկոն կազմակերպել էր Հովսեփ Բերբերյանը։ Նա Սիրիայի քաղաքացի է և սովորում է Երևանի Պետական Լեզվաբանական համալսարանում։

 

անուն
էլ. փոստ
մեկնաբանություն