Մարտի 14–15–ին Երևանում տեղի ունեցավ Հայաստան–Թուրքիա ՀԿ–ների ֆորում։ Ֆորումին մասնակցեցին տարբեր բնագավառներում աշխատող ՀԿ–ների ներկայացուցիչներ՝ Հայաստանից և Թուրքիայից։ Երկու օրվա ընթացքում նրանք քննարկեցին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ քաղաքացիական երկխոսություն հաստատելու համար անհրաժեշտ միջոցները։
Ֆորումը կազմակերպվել էր Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի (Անկարա, Թուրքիա) և Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ–ի (Երևան, Հայաստան) համագործակցությամբ՝ Թուրքիայում Մեծ Բրիտանիայի Դեսպանության ֆինանսական աջակցությամբ։
Ֆորումի նպատակն էր երկխոսություն հաստատել Հայաստանի և Թուրքիայի ՀԿ–ների միջև, ինչպես նաև զարգացնել երկու երկրների ՀԿ–ների հնարավորությունները՝ տարածաշրջանում ընդհանուր խնդիրների կարգավորման վերաբերյալ ռազմավարություններին ներգործելու համար։ Քննարկման հիմնական թեմաներն էին գենդերը, երիտասադրությունը, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը, շրջակա միջավայրը։ Ֆորումի ընթացքում քննարկվեցին նաև տարբեր ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ, մշակվեցին համագործակցությունը զարգացնելու ռազմավարություններ։