Մարտի 12–ին, 2009թ., Քաղաքացիական հասարակության ինստիտուտի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում "Սիվիլիթաս" հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանի հետ։ Հանդիպման քննարկման առարկան "Սիվիլիթաս" հիմնադրամի կողմից պատրաստած "Հայաստան 2008. Ճգնաժամ և հնարավորություն" զեկույցն էր, և հիմնականում քննարկվեցին տարածաշրջանային խնդիրները, Հայաստան– Թուրքիա հարաբերությունները, Ղարաբաղյան հակամարտությունը, Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսա–տնտեսական ճգնաժամի ազդեցությունը։ Խոսվեց նաև վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի վարած արտաքին քաղաքականության թերությունների և ձեռքբերումների մասին։