Մարտի 17–19, 2009թ., Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կազմակերպել էր եռօրյա դասընթաց՝ կոնֆլիկտների կարգավորման վերաբերյալ։
Դասընթացը վարեց Քաղաքացիական հասարակության ինստիտուտի Խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը։ Նա տարբեր մասնագիտական ուղղվածություն ունեցող մասնակիցներին ներկայացրեց կոնֆլիկտների էությունը, խորացման աստիճանները, կարգավորման մեթոդներն՝ ըստ Ֆրիդրիխ Գլազլի տեսության։ Դասընթացն իր մեջ ներառում էր նաև դերային ուսուցողական վարժություններ, որոնք օգնում են զգալ իրավիճակը և ավելի լավ հասկանալ տեսությունը։ Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին վկայականներ։