Բաժանորդագրման մասին
կոնֆլիկտների հաղթահարում // Դեկտեմբեր 09, 2009

Հանդիպում «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Բուռչու Բեջերմենի հետ

Հանդիպում «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Բուռչու Բեջերմենի հետ

Դեկտեմբերի 9-ին, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հյուրն էր «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Բուռչու  Բեջերմենը։ Հանդիպմանը մասնակցում էին «Արեգնազան» կրթահամալիրի ավագ դասարանների աշակերտները։ Նրանք հյուրին ուղեցին իրենց հարցերը, որոնք հիմնականում վերաբերում էին հայ-թուրքական հարաբերություններին, Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչմանը, և այս խնդրի մասին Թուրքիայի երիտասարդության տեղեկացվածությանն և տեսակետներին, հայկական եկեղեցիների վերականգնման խնդրին, և Հայաստանի պատմական տարածքների վերադարձմանը։ Հանդիպման ընթացքում պարզ դարձավ նաև, որ աշակերտներին հատկապես հետաքրքրում է, թե Թուրքիայում իրենց տարեկիցները պատմության դասագրքից ինչ են սովորում 1915թ. մասին։ 

Հանդիպումը կազմակերպվել էր «Կոնֆլիկտակայուն դպրոց՝ կոնֆլիկտակայուն հասարակություն» ծրագրի շրջանակներում։

անուն
էլ. փոստ
մեկնաբանություն