Հունվարի 21-ին և 22-ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ն կազմակերպել էր դասընթաց՝ «Սոցիալական կոնֆլիկտները և դրանց արտացոլումը մամուլում» թեմայով։ Դասընթացի մասնակիցները երկու օր տևող սեմինարի միջոցով հնարավորություն ունեցան ծանոթանալու սոցիալական կոնֆլիկտների էությանը, դրանց զարգացման փուլերին, ինչպես նաև կարգավորման մեթոդներին՝ ըստ Ֆրիդրիխ Գլազլի տեսության։ Մասնակիցները նաև քննարկեցին և վերլուծեցին մամուլում հրապարակված մի քանի հոդվածներ։
Դասընթացը վարեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի Խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը։