Փետրվարի 11-ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտի գրասենյակում տեղի ունեցավ «Անբաժանելի կղզի. կիպրոսյան հակամարտություն» վավերագրական ֆիլմի ցուցադրումը։ Ֆիլմում ներկայացված են կիպրոսյան հակամարտության մասին պատմական փաստեր, կղզում տիրող ներկա իրավիճակը, ինչպես նաև հետաքրքիր հարցազրույցներ կղզու հույն և թուրք բնակիչների հետ։
Ֆիլմի ցուցադրմանը ներկա էր նաև ֆիլմի ռեժիսորը՝ Արա Շիրինյանը։ Այսպիսով ֆիլմի ավարտից հետո ներկաները հնարավորություն ունեցան ռեժիսորի հետ զրուցել ֆիլմի պատրաստման մասին, նրան ուղղել իրենց հետաքրքրող հարցերը։ Քննարկման ընթացքում խոսվեց նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին, համեմատություններ եղան ղարաբաղյան հակամարտության և կիպրոսյան հակամարտության միջև, և թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ նման վավերագրական ֆիլմերի ցուցադրությունը։
Ֆիլմը հանդիսանում է Ինտերնյուս Հայաստան, Ինտերնյուս Ադրբեջան կազմակերպությունների համատեղ արտադրությունը։