Բաժանորդագրման մասին

Մերձդնեստրյան հակամարտություն

Փետրվարի 13-ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտի գրասենյակում կազմակերպվել էր հանդիպում Մոլդովայի «Центр КОНТАКТ» կազմակերպության ներկայացուցիչ Դարյա Մանձյուկի և  «Millenium» Զարգացման լուսաբանման ինստիտուտ» կազմակերպության ներկայացուցիչ Վիտալի Սիրանայի հետ։ Հանդիպման թեման էր «Մերձդնեստրյան հակամարտությունը»։ Բանախոսները խոսեցին Մերձդնեստրյան հակամարտության և Մոլդովայում տիրող ներկա իրավիճակի մասին։ Քննարկվեցին նաև հնարավոր լուծումներ նախատեսող  բանաձևերը, որոնք ժամանակ առ ժամանակ առաջարկվում են տարբեր միջազգային կազմակերպությունների և շահագրգիռ պետությունների կողմից։

 

անուն
էլ. փոստ
մեկնաբանություն