Փետրվարի 25–ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտի գրասենյակում կազմակերպվեց հանդիպում փորձագետների հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև փորձագետներ Ղարաբաղից և «International Alert» կազմակերպության «Եվրասիա» բաժնի ներկայացուցիչ Դեսիսլավա Ռուսանովան։ Նախևառաջ, փորձագետները հայտնեցին իրենց կարծիքները ներկա իրավիճակի մասին և խոսեցին այն գործոնների և խնդիրների մասին, որորնք ներկայումս առավել կարևոր են։ Քննարկվեցին նաև նոր գաղափարներ և ծրագրեր։ Նախատեսվում է պատրաստել արտահայտված կարծիքները ամփոփող, առանց հղումների մի փաստաթուղթ, որը հետագայում կտրամադրվի տարբեր միջազգային կազմակերպություններին և փորձագետներին։