Փետրվարի 26-ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտի գրասենյակում ցուցադրվեց «Մեկ օր կյանքից» ֆիլմաշարը։ Ֆիլմերը թվով վեցն են, և յուրաքանչյուրը պատմում է Հայաստանում և Անգլիայում բնակվող պատգամավորի, տաքսու վարորդի, հաշմանդամի, բարմենի, ծաղիկներ աճեցնողի մասին, և այն մասին, թե ինչպես են իրականացվում աղբահավաքման աշխատանքները Երևանում և Լոնդոնում։ Այս ֆիլմերում ներկայացված են մարդը և իր կյանքը՝ որպես կարևորագույն արժեքներ։ Ֆիլմաշարի ցուցադրմանը ներկա էին նաև ռեժիսորը՝ Աննա Արևշատյանը և լրագրողը՝ Արման Սուլեյմանյանը։
Ցուցադրության ավարտից հետո նրանք պատմեցին ֆիլմերի պատրաստման աշխատանքների մասին և այն հետաքրքիր դրվագների, որոնք կադրից դուրս են մնացել։ Ֆիլմերն այնքան տպավորիչ էին, որ քննարկվեցին նաև ներկայացված թեմաները և խնդիրները։
Ֆիլմաշարը հանդիսանում է Բրիտանական դեսպանատան և ռադիո «Վան»-ի համատեղ արտադրությունը։