Մայիսի 25–ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հրավերով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հանդիպում ունեցավ ուսանողների հետ։
Հանդիպման ընթացքում Ստյոպա Սաֆարյանը խոսեց Թուրքիայի արտաքին քաղաքականության և հայ–թուրքական արձանագրությունների մասին։ Քննարկվեցին նաև հարևան պետությունների, ինչպես նաև գերտերությունների շահերն այս տարածաշրջանում, նրանց դերը և մասնակցությունը: