Բաժանորդագրման մասին

Ֆիլիպիններ–Մինդանաո. հակամարտություն ինքնորոշման իրավունքի համար

Հոկտեմբերի 21-ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հրավերով «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար, քաղաքական հարցերով վերլուծաբան Կարեն Բեքարյանը դասախոսություն վարեց երիտասարդ ուսանողների համար։ Դասախոսության թեման էր՝ «Ֆիլիպիններ-Մինդանաո. հակամարտություն ինքնորոշման իրավունքի համար»։ 
Կարեն Բեքարյանը վերջերս է վերադարձել Ֆիլիպիններից, որտեղ հնարավորություն է ունեցել ոչ միայն տեղում ուսումնասիրել իրավիճակը, այլև' հանդիպումներ ունենալ տարբեր պետական պաշտոնյաների և առաջնորդների հետ։ Դասախոսության ընթացքում երիտասարդներին ներկայացվեց Ֆիլիպիններում տեղի ունեցած նշանակալի պատմական իրադարձությունները, ներկա իրավիճակը, ինչպես նաև՝ կենցաղային առանձնահատկությունները։ Անդրադառնալով Ֆիլիպիններ - Մինդանաո հակամարտությանը՝ Կարեն Բեքարյանը խոսեց պատճառների մասին, ներկայացրեց հակամարտության զարգացման փուլերը և ներկայում տարվող բանակցությունները։

անուն
էլ. փոստ
մեկնաբանություն