Բաժանորդագրման մասին
կոնֆլիկտների հաղթահարում // Դեկտեմբեր 26, 2011

Լրագրողների դերը հակամարտությունների կարգավորման գործընթացում

Լրագրողների դերը հակամարտությունների կարգավորման գործընթացում

Դեկտեմբերի 19–ին ՄԱԿ–ի հայկական ասոցիացիան և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը համատեղ կազմակերպեցին սեմինար՝ «Լրագրողների դերը հակամարտությունների կարգավորման գործընթացում» թեմայով։

Սեմինարի ընթացքում Ամալյա Գրիգորյանը երիտասարդ մասնակիցներին ներկայացրեց Պաշտպանելու պարտավորություն (Responsibility to Protect (R2P) միջազգային նորմը, որը ՄԱԿ-ի կողմից ընդունվել է 2005թ. տեղի ունեցած Համաշխարհային գագաթնաժողովում և ուղղված է ցեղասպանությունների, ռազմական հանցագործությունների, էթնիկ զտումների և մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների կանխարգելմանը:

Քննարկման ընթացքում երիտասարդների հարցերը վերաբերվում էին ներկայումս Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներում տեղի ունեցող իրադարձություններին, մարդու իրավունքների զանգվածային խախտումներին։ Նրանք հատկապես հետաքրքրված էին, թե ինչպես կարող է «Պաշտպանելու պարտավորություն» միջազգային նորմը գործել այս դեպքերում, և ինչ կարող են անել միջազգային հանրությունը և գերտերությունները։ Սեմինարը կազմակերպվել էր «Պաշտպանելու պարտավորություն հանրային և քաղաքական կամքը» ծրագրի շրջանակներում:

Ծրագիրն իրականացվում է  ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի (AUNA) կողմից ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության (WFUNA) համագործակցությամբ:

անուն
էլ. փոստ
մեկնաբանություն