Քաղաքացիական հասարակության ինստիտուտի 2008 թ. նոյեմբերի 27-ին կայացած Ընդհանուր ժողովն ընտրեց Արման Դանիելյանին ՔՀԻ նախագահ։
Նույն օրն Արտակ Կիրակոսյանն ընտրվեց ՔՀԻ խորհրդի ղեկավար։
Արման Դանիելյանը ծնվել է 1973 թվականին։ Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբերնետիկայի ֆակուլտետը։ Ավարտել է Լեհաստանի Մարդու իրավունքների հելսինկյան ֆեդերացիայի մարդու իրավունքների բարձրագույն դասընթացը։
2000 թվականից աշխատում է ՔՀԻ-ում։ Նույն թվականին դարձել է ՔՀԻ փոխնախագահ։
2004 թվականից ՔՀԻ ներկայացուցիչն է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերում հասարակական դիտորդական խմբում։
Ղեկավարել եւ համակարգել է ՔՀԻ կողմից իրականացվող մի շարք ծրագրեր։