Բաժանորդագրման մասին
ՔՀԻ նորություններ // Հունիս 18, 2010

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ. Ամսեկան հաշվետվություն – Մայիս, 2010թ.

Դիտարկումներ

  • Մայիսի 31, հունիսի 2 և 3, ՔՀԻ նախագահ Արման Դանիելյանը և ՔՀԻ խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը դիտարկում են իրականացրել  ընդդիմության մի խումբ ակտիվիստների մուտքը Ազատության հրապարակ ոստիկանության կողմից արգելք դրվելու գործողությունների նկատմամբ։ Հունիսի 3-ին ՔՀԻ-ն հանդես է եկել հայտարարությամբ նշված գործողությունների վերաբերյալ՝ http://www.hra.am/am/point-of-view/2010/06/03/statement։
  • Մայիսի 25-ին և մայիսի 31-ին Արման Դանիելյանը՝ ՔՀԻ նախագահը և ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահը, մի քանի այցելություն է իրականացրել քրեակատարողական հիմնարկ և դիտարկել սննդի մատակարարումն ու որակը։
  • «Իրավախախտ անչափահասների իրավունքների պաշտպանություն» ծրագրի շրջանակներում մայիս ամսվա ընթացքում Երևանի, Վանաձորի և Գյումրիի դատարաններում դիտարկվել է 17 անչափահասների վերաբերյալ գործեր, որոնց դատավարությունները իրականացել են 26 դատական նիստերի ընթացքում։ 6 գործ ավարտվել է, ներկայացվել են վերջնական զեկույցներ դիտորդների կողմից։ Մնացած գործերը ընթացքի մեջ են։

 

Հանդիպումներ և գործուղումներ

  • 2010թ. մայիսի 10-ին ՔՀԻ նախագահ Արման Դանիելյանը մասնակցեց Լիտվայում կայացած «Ոստիկանության և Սոցիալական գործընկերների համագործակցությունը երեխաների և երիտասարդության շրջանում թմրամոլության և հանցագործության կանխման հարցերում» միջազգային կոնֆերանսին, որը կազմակերպվել էր Լիտվայի հանրապետության Թմրամոլության և ալկոհոլամոլության  կանխարգելման հանձնաժողովի, Վիլնյուսի քաղաքապետարանի, Վիլնյուսի ոստիկանության կողմից։ Կոնֆերանսից հետո մասնակիցները ծանոթացան լիտվական փորձին, այցելեցին ոստիկանության բաժանմունքներ, հակասոցիալական վարքագծով երեխաների համար նախատեսված դպրոց, ինչպես նաև անչափահասների մեկուսարան։
  • Մայիսի 25-ին ՔՀԻ Խորհրդի նախագահ և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) Գլխավոր քարտուղար Արտակ Կիրակոսյանը մասնակցեց FIDH-ի գործադիր մարմնի նիստին Ֆրանսիայում։
  • Մայիսի 12-13-ին Արտակ Կիրակոսյանը մասնակցեց Հայ-Թուրքական Անի դիալոգ գլխավոր խմբի հանդիպմանը Թբիլիսիում։
  • ՔՀԻ-ը հանդիպում ունեցավ մարդու իրավունքների ոտնահարման մի քանի զոհերի իրավահաջորդների հետ։ Գործերից մեկը վերաբերում էր բանակում զինծառայողի մահվանը։ Մնացած 3-ը վերաբերում էին հիվանդանոցում մահվան դեպքերի հետ։

 

Հանրային դասախոսություններ   

  • Մայիսի 11-ին թուրքագետ Արտակ Շաքարյանը դասախոսություն վարեց ուսանողների համար՝ «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը» թեմայի շուրջ։
    http://www.csi.am/am/conflict-transformation/2010/05/11/meeting
  • Մայիսի 21-ին, Ստամբուլի «Ակոս» թերթի գործադիր խմբագիր Արիս Նալջին հանդիպեց երիտասարդների հետ և խոսեց՝ «Հայ-թուրքական հարաբերություններում վերջին քաղաքականզարգացումները, և դրանցքննարկումներըՍտամբուլում» թեմայի շուրջ։     http://www.csi.am/am/conflict-transformation/2010/05/24/meeting
  • Մայիսի 25-ին, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը սեմինար վարեց՝ «Հայ-թուրքական արձանագրությունները» թեմայի շուրջ։      http://www.csi.am/am/conflict-transformation/2010/05/27/meeting  

 

Հարցազրույցներ

«Ամեն գնով չի կարելի հանցագործություն բացահայտել»

http://hetq.am/am/interview/a-kirakosyan-2/#more-33042

http://cid-6675813854e1dcb9.skydrive.live.com/self.aspx/.Public/Artak%5E_Arzu%5E_Emil%2030-05-2010.mp3

 

Հայտարարություններ

  • Մայիսի 19-ին ՔՀԻ-ին FIDH-ի հետ համատեղ հանդես եկավ հայտարարությամբ Համընդհանուր պարբերական դիտարկման վերաբերյալ։

Ժնևում տեղի ունեցած Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկման կապակցությամբ մեր կազմակերպությունները՝ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), Հայաստանում իր անդամ կազմակերպությունը՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, ողջունում են ՀՀ իշխանություններին ուղղված բազմաթիվ կարևոր առաջարկությունները և կոչ են անում Հայաստանին շուտափույտ կերպով իրականացնել դրանք։
http://www.csi.am/am/human-rights/2010/05/19/upr

  • 2010թ. մայիսի 12-ին լրացավ է Լևոն Գուլյանի ողբերգական  մահվան 3-րդ տարելիցը։ ՔՀԻ-ն Հայաստանի Հելսինկյան կոմիտեի և Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ համատեղ հանդես է եկել հայտարարությամբ։
    http://www.csi.am/am/human-rights/2010/05/12/statement
  • Ապրիլի 27-ին ՔՀԻ-ն հանդես եկավ հայտարարությամբ Վահան Խալաֆյանի մահվան դեպքի կապակցությամբ։

Փարիզ-Երևան, 27 ապրիլի, 2010  Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), Հայաստանում իր անդամ կազմակերպություն Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Հայաստանի հելսինկյան կոմիտեն և Ընդդեմ իրավական կամայականության կազմակերպությունը իրենց մտահոգությունն են հայտնում 2010թ. ապրիլի 13-ին Ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի մահվան առիթով։
http://www.csi.am/am/human-rights/2010/04/27/statement

 

Իրավաբանական խորհրդատվություն

  • ՔՀԻ-ն անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում այն անձանց, ում հրավիրել են ոստիկանություն, դատախազություն, ազգային անվտանգության ծառայություն և ցանկանում են ծանոթանալ իրենց իրավունքներին։
    Մայիս ամսվա ընթացքում 080-080-804 անվճար իրավաբանական խորհրդատվության թեժ գծին գրանցվել է 54 զանգ։
  • Իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի մի խումբ դրույթներ, որոնք վերաբերվում են պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հիմքերին և ընթացակարգերին, որի արդյունքում մշակվել են օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծեր:

 

Դասընթացներ  

Մայիսի 26-ին, 27-ին  և 31-ին տեղի ունեցավ «Պրոֆեսիոնալ լրագրողները հանուն մարդու իրավունքների» դասընթացը՝ որի ընթացքում լրագրողները ծանոթացան մարդու իրավունքների լուսաբանման իրավական, լրագրողական և քաղաքացիական ասպեկտներին։ Ծրագիրը ֆինանսավորվում է Counterpart International կազմակերպության կողմից:
http://hra.am/am/announcements/2010/05/21/training

 

Նոր ծրագրի մեկնարկում

"Let's PeaceJam" 

ՔՀԻ-ն, համագործակցելով Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հասարակական կազմակերպությունների հետ, սկսել է "Let's PeaceJam" ծրագիրը։ Այն կհամախմբի հայ և ադրբեջանցի երիտասարդներին՝ տեսակոնֆերանսի միջոցով։ Ծրագրի իրականացման ընթացքում կկազմակերպվեն դասախոսություններ, փորձագետների հետ քննարկումներ և կինոդիտումներ։ Կոնֆլիկտի հաղթահարման համտեղ կոնֆերանս կկազմակերպվի՝ 30 ուսանողների համար։

Առաջին տեսակոնֆերանսը տեղի կունենա հունիսի վերջին։ Ծրագրի օժանդակող՝ UK Government's Conflict Pool.

 

անուն
էլ. փոստ
մեկնաբանություն