Նոյեմբերի 7–8–ին "Քաղաքացիական հասարակության ինստիտուտ" հասարակական կազմակերպությունը "Միջազգային բանտային բարեփոխում" կազմակերպության հետ համատեղ, համագործակցելով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ, կազմակերպել էր դասընթաց ՀՀ Ոստիկանության Ձերբակալվածներին պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի համար։ Դասընթացն անցկացրեց Մեծ Բրիտանիայի Ձերբակալման վայրերում անկախ այցելողների միության ղեկավար, փորձագետ Յան Սմիթը։ Դասընթացին մասնակցում էին ՀՀ Ոստիկանության հասարակական դիտորդների խմբի անդամները, այդ խմբին անդամակցելու հավակնորդները, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի անդամները։
Գործնական վարժությունների, քննարկումների եւ խաղերի միջոցով, խմբի անդամները ծանոթացան այցեր կատարելու հետ կապված մի շարք հմտությունների։ Դասընթացի արդյունքում մշակվեց խմբի ներքին կանոնակարգի եւ էթիկայի կանոնների նախագիծ։