Նոյեմբերի 9-ին ՀՀ Ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչները՝ ինչպես կենտրոնական այնպես էլ մարզային կառույցներից, քննարկկեցին ձերբակալվածներին պահելու վայրերուում (ՁՊՎ) հասարակական դիտորդության հետ կապված խնդիրները։
Հանդիպմանը ներկա էին նաեւ Մեծ Բրիտանիայում գործող Ձերբակալման վայրերում անկախ այցելողների միության նախագահ Յան Սմիթը, Միջազգային բանտային բարեփոխում կազմակերպության կովկասյան գրասենյակի ղեկավար Մերի Մերֆին, ՀՀ Ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրերի հասարակական դիտորդների խմբի ներկայացուցիչները։
Սա առաջին հանդիպումն էր, որի ընթացքում կայացավ ՁՊՎ-ներում հասարակական դիտորդության խնդիրների քննարկում ՀՀ Ոստիկանության եւ հասարակական դիտորդների միջեւ։