ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քննարկեցին Հայաստանում խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմենրի հեռանկարները
Մարտի 15–ին, Երեւանում, Արմենիա Մարիոթ հյուրանոցի "Աշոտ Երկաթ" դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների երկխոսությունը՝ Խոշտանգումների դեմ ՄԱԿ–ի կոնվենցիայի կամընտիր արձանագրությամբ նախատեսված կանխարգելման ազգային մեխանիզմների ստեղծման վերաբերյալ։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ Մարդու իրավունենքրի պաշտպանը, "Հայաստանի հելսինկյան կոմիտեի", "Ընդդեմ իրավական կամայականության", "Համագործակցություն հանուն ժողովրդավարության", "Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն", "Քաղաքացիական հասարակության ինստիտուտ" հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հանդիպման ներկա էին նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, Մեծ Բրիտանիայի դեսպանատան, "Միջազագյին բանտայնի բարեփոխում" կազմակերպության կովկասյան գրասենյակի, "Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի" ներկայացուցիչները։
Հանդիպման արդյունքում որոշվեց ստեղծել հասարակական կազմակերպությունների եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ, որը կնախապատրաստի ազգային կանխարգելման մեխանիզմների ստեղծումը եւ գործունեությունը կարգավորող օրենսդրական փաթեթ։
Աշխատանքային հանդիպումը կազմակերպել էր "Քաղաքացիական հասարակության ինստիտուտ" ՀԿ–ն՝ "Միջազգային բանտային բարեփոում" միջազգային կազմակերպության եւ "Խոշտանգումների կանխարգելման Ասոցիացիայի" համատեղ՝ Բրիտանական կառավարության եւ Նիդերլանդների Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։