Բաժանորդագրման մասին
մարդու իրավունքներ // Ապրիլ 02, 2007

Նախընտրական խաղեր

Մարտի 31–ից ապրիլի 1–ը Ծաղկաձորում անցկացվեց միջհամայնքային երիտասարդական ֆորում, որը պայմանականորեն կոչվում էր "Նախընտրական խաղեր"։ Ֆորումին մասնակցում էին երիտասարդներ Դիլիջանից, Աշնակից, Ճամբարակից և Երևանից, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչներ։ Այս ֆորումի հիմնական նպատակն էր ամրացնել միջհամայնքային կապերը, հատկապես երիտասարդների շրջանում, և հնարավորություն ստեղծել նրանց համար՝ ծանոթանալու տարբեր հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների ծրագրերին։

Ֆորումի ծրագրի մի մաս էր կազմում քաղաքական կուսակցությունների "տոնավաճառ"–ը, որի ընթացքում երիտասարդ ներկայացուցիչները ցուցադրում էին իրենց կուսակցությունների ծրագրերը, կանոնադրությունը, տարբեր հրատարակումներ և այլն։ ՀԿ–ների ներկայացուցիչները նույնպես ներկայացրեցին իրենց ծրագրերը, մասնավորապես կապված առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ։

Այս ամենից բացի, անցկացվեցին մի քանի ուսուցողական խաղեր, որոնք նպաստում էին երիտասարդների անկաշկանդ հաղորդակցությանը և ընկերական հարաբերությունների ձևավորմանը։

Միջհամայնքային երիտասարդական ֆորումը կազմակերպվել էր "Քաղաքացիական հասարակության ցանց" ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի կողմից՝ Համագործակցություն հանուն ժողովրդավարության, Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոնի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի հետ համագործակցությամբ։

Մասնակիցների կարծիքները միջոցառման մասին՝

Շատ հետաքրքիր և օգտակար նախաձեռնություն էր: Պետք է նմամ միջոցառումներ հաճախ կազմակերպել: Կարևոր է մարզերի և Երևանի երիտասարդության միջև ավելի շատ շփվելու առիթներ ստեղծել:
Միքայել Զոլյան
Երևանի պետական համալսարան, ասպիրանտ

Բավականին կարևորում եմ նմամնատիպ հանդիպումները և ոչ ֆորմալ միջոցառումները: Կարծում եմ, որ մեր կազմակերպության հետ կլինի երկուստեկ արդյունավետ և հաճելի:
Ֆլորա Խառատյան
“Երիտասարդական խորհրդարան”

Շատ հաճելի և արդյունավետ են նման միջոցառումները մեր երիտասարդուփյան համար: Ըստ ինձ ծրագիրը կարելի է համարել կայացած: Շատ ուրախ եմ որ մասնակցել եմ այս նախաձեռնությանը:
Արմեն Գևորգյան
Հայաստանի Հանրապետական կուսակցություն

անուն
էլ. փոստ
մեկնաբանություն