Բաժանորդագրման մասին
մարդու իրավունքներ // Ապրիլ 27, 2007

Համատեղ համերգ

Ապրիլի 20–ին Երևանի Սայաթ–Նովայի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցավ Հաղարծին գյուղի երաժշտական դպրոցի ժող. գործիքների բաժնի սաների համերգը։ Բացի ժող.գործիքներից հնչեցին նաև դաշնամուր և ջութակ, ներկայացվեցին դասական երաժշտության նմուշներ։ Համերգին մասնակցում էին նաև Սայաթ–Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները։

Հյուրերին ողջունեց Սայաթ–Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը։ Նա իր հիացմունքը հայտնեց Հաղարծինի երաժշտական դպրոցի շնորհալի երեխաներով և ուսուցչական կազմի բարձր մակարդակով։ Իր կողմից պատրաստակամություն և մեծ ցանկություն հայտնեց հետագայում նույպես համագործակցել Հաղարծինի և այլ համայնքների դպրոցների հետ:

Բոլոր մասնակիցներին հանձնվեցին վկայականներ։

 

Համերգը կազմակերպվել էր "Քաղաքացիական հասարակության ցանց" ծրագրի շրջանակներում։

անուն
էլ. փոստ
մեկնաբանություն