Բաժանորդագրման մասին
մարդու իրավունքներ // Մայիս 30, 2007

Հայ Փոքրիկ Երգիչները Վարդենիսում

Համայնքի մշակութային զարգացումը զգալի դեր է խաղում քաղաքացիական հասարակության ձևավորման և ամրապնդման գուրծում: Ահա այս նկատառումներից է որ ՔՀՑ ծրագիրը բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպում Տավուշ և Գեղարքունիկ մարզերի տարբեր համայնքներում: Մայիսի 28-ին Վարդենիս քաղաքի հյուրն էր "Հայ Փոքրիկ Երգիչներ" մանկական երգչախումբը: Մշակույթի տան դահլիճը դժվարությամբ եր տեղավորել բոլոր ունկնդիրներին, որոնք, ի դեպ, հավաքվել էին ամբողջ Գեղարքունիկի մարզից: Չափազանաց մեծ էր հետաքրքրությունը այդ աշխարհահռչակ կոլեկտիվի նկատամբ, որը իր գոյության 15 տարիների ընթացքում բազում փայլուն ելույթներ է ունեցել Միացյալ Նահանգների և Եվրոպայի հայտնի բեմերում, նվաճել ամենաբարձր պարգևները:

"Շատ շնորհակալ ենք ՔՀՑ ծրագրին` Վարդենիսի համար աննախադեպ իրադարձություն էր Մաեստրո Տիգրան Հեքեքյանի երգչախմբի համերգը: Մենք հիացած ենք այնպես, ինչպես ողջ աշխարհը",- գրեց համերգից հետո Վարդենիսի թ.1 երաժշտական դպրոցի երգչախմբի խմբավար Զեմֆիրա Մելքոնյանը:

անուն
էլ. փոստ
մեկնաբանություն