Մարտի 25-ին հինգ իրավապաշտպան կազմակերպություն հանդես եկան հետեւյալ հայտարարությամբ.
25.03.2009
Մենք՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, մտահոգություն են հայտնում "Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների" գործունեության վերաբերյալ։ Մասնավորապես մտահոգություն են առաջացնում հետեւյալ խնդիրները՝
2009 թ–ի մարտի 20–ին "Աբովյան", "Նուբարաշեն", "Վարդաշեն" եւ "Էրեբունի" քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողովը քննարկեց մի շարք դատապարտյալների, այդ թվում "Ժամանակ Երեւան" օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի վաղաժամկետ ազատման հարցը։ Ըստ հանձնաժողովի անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի, գաղտնի քվեարկության արդյունքում կազմված արձանագրության համաձայն Ա. Բաբաջանյանին վաղաժամկետ ազատելու օգտին է քվեարկել 4 եւ դեմ՝ 3 անդամ։ Սակայն ավելի ուշ հրապարակվեց, որ Ա. Բաբաջանյանի վաղաժամկետ ազատման միջնորդությունը մերժվել է՝ 2 կողմ եւ 5 դեմ ձայներով։
Ստեղծված իրավիճակը մեկ անգամ եւս հաստատում է հանձնաժողովների ոչ թափանցիկ եւ կողմնակալ գործելակերպը։ Դա ակնհայտ է հատկապես Արման Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ որոշումներ կայացնելու ընթացքում։ Այս անգամ որոշում է կայացվել շատ ավելի կասկածելի պայմաններում, ինչը տեղիք է տալիս եւս մեկ անգամ համոզվելու, որ հերթական մերժումը քաղաքական դրդապատճառներ է ունեցել։
Մենք` ներքոստորագրյալ ՀԿ–ները, պահանջում ենք
"Հայաստանի հելսինկյան կոմիտե" ՀԿ՝
Ավետիք Իշխանյան
"Քաղաքացիական հասարակության ինստիտուտ" ՀԿ՝
Արման Դանիելյան
"Ընդդեմ իրավական կամայականության" ՀԿ՝
Միքայել Արամյան
"Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն" ՀԿ՝
Ստեփան Դանիելյան
"Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ" ՀԿ՝
Արթուր Սաքունց