Մարտի 30-ին ՔՀԻ գրասենյակում կայացավ հանդիպում Միջազգային բանտային բարեփոխում (PRI) կազմակերպության հարավկովկասյան գրասենյակի տնօրեն Ռայտ Կուուսեի հետ։ Հանդիպմանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան գիտական եւ տեխնիկական հարցերով խորհրդատու Բարբարա Ռեբինդերը, Միջազգային բանտային բարեփոխում կազմակերպության ֆինանսական տնօրեն Գեորգի Տսիբաձեն, փորձագետ Նատալիա Սեյտմուրատովան, ինչպես նաեւ ՔՀԻ նախագահ Արման Դանիելյանը, խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը եւ մարդու իրավունքների դեպարտամենտի ներկայացուցիչներ։
Հանդիպմանը քննարկվեցին անչափահասների արդարադատության հեռանկարները Հայաստանում, ինչպես նաեւ համատեղ գործունեության հետագա քայլերը։