Բաժանորդագրման մասին
մարդու իրավունքներ // Հոկտեմբեր 06, 2009

Խոշտանգումների կանխարգելումը Հարավային Կովկասում

Խոշտանգումների կանխարգելումը Հարավային Կովկասում

Հոկտեմբերի 1–2–ին Թբիլիսիում տեղի ունեցավ միջազգային կոնֆերանս «Խոշտանգումների կանխարգելում՝ ինչ է դա նշանակում եւ որքանով է այն հաջողվում Հարավային Կովկասում»։

Հանդիպման ուշադրության կենտրոնում էր ՄԱԿ–ի Կամընտիր արձանագրության պահանջների եւ ազգային կանխարգելման մեխանիզմի իրականացումը ամբողջ աշխարհում եւ մասնավորապես Հարավային Կովկասում։

Կոնֆերանսին մասնակցում էին Եվրախորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (CPT) եւ ՄԱԿ–ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի (SPT) անդամները:

Հայաստանի պատվիրակության կազմում էին ՀՀ Արդարադատության ենթակայության տակ գտնվող հիմնարկների եւ ՀՀ Ոստիկանության ենթակայության տակ գտնվող ձերբակալվածներին պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբերի անդամները։ Քաղաքացիական հասարակության ինստիոտւտ ՀԿ–ն ներկայացնում էր կազմակերպության Մարդու իրավունքների բաժնի ղեկավար Լիլիթ Պետրոսյանը։

անուն
էլ. փոստ
մեկնաբանություն