Նորություններ

Թիվ 26/06 ընտրատեղամասում ՀԱԿ վստահված անձը մի շարք խախտումներ է նկատել
Թիվ 26/06 ընտրատեղամասում (Եղվարդ) առավոտվանից լարված մթնոլորտ է եղել. տեղեկացնում է ՀԱԿ վստահված անձ Արթուր Տիգրանյանը: Նրա խոսքով, հանձնաժողովի ներկայացուցչի` Նվեր Գրիգորյանի գոյությունը ձևական բնույթ է կրում,...
«Անընդհատ հայտնվում են ընտրողներ, որոնք պատճառաբանում են, թե տեսողական խնդիրներ ունեն»
Շենգավիթի 12/10 ընտրատեղամասում թեեւ կուտակումներ չեն լինում, սակայն Անահիտ Բախշյանի վստահված անձ Կարինե Բագյանի խոսքերով՝ նկատել է հետեւյալ ընտրախախտումը. «Քվեախցիկում միանգամից 3 մարդ էր հավաքվել՝ դուստրը՝ ծնողների...
Ոստիկանը չէր կանչվել, սակայն ընտատեղամասի ներսում էր
Վանաձորի 35/36 ընտրատեղամասում ոստիկանության աշխատակիցը կանգնած է եղել տեղամասի ներսում։ Այս հանգամանքը նկատել է և հանձնաժողովի նախագահին իր դիտարկումն է ներկայացրել aravot.am–ի Վանաձորի թղթակիցը։ «Իմ ասելուց հետո...
Թեժ գծին ստացած ահազանգերի լրահոս (սկսած 14։00–ից)
Թեժ գծին ստացած ահազանգերի լրահոս. ժամը 8։00–ից 14։00 15։20 Վանաձորի 35/36 ընտրատեղամասում ոստիկանության աշխատակիցը կանգնած է եղել տեղամասի ներսում։ new.csi.am/hy/events/2012/05/06/vanadzor մոտ 14:50 23/34` Դրախտիկ...
Մինչեւ կեսօր ընտրությունները կատարվել են ժամանակից շուտ ցնդող թանաքով
Վանաձորի թիվ 30 ընտրատարածքի 30 եւ 31 ընտրատեղամասերում, ինչպես նաև Սպիտակի 29/28 ընտրատեղամասում նույնպես փոխվել է դրոշմակնիքների թանաքը: Ընտրատարածքային հանձնաժողովի հանձնարարությամբ 30/31 ընտրատեղամասում ժամը տասն...
Արարատում մի ընտրողի ցուցումներ են տրվել, թե ում ընտրի
ՔՀԻ «Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնության իրավական շտապ օգնության մեքենան շրջել է Արարատի մարզի 11 ընտրատեղամասերում։ ՔՀԻ դիտորդի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ բոլոր ընտրատեղամասերում աննախադեպ ակտիվություն է,...
Ընտրական Գյումրի
Գյումրիի թիվ 37 դպրոցում տեղակայված 34/08 ընտրատեղամասում աննախադեպ կուտակումներ էին: Մեր այցելության պահին ընտրատարածքում միաժամանակ 23 ընտրող կար: Այստեղ միջադեպ էր գրանցվել հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի միջեւ,...
Քվեախցիկում 2 անձի ներկայություն
Արաբկիր համայնքի թիվ 4/15 տեղամասում, որը տեղակայված է Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցում, ընտրողների հերթեր են կուտակվել տեղամասից դուրս: Այս տեղամասում գրանցվել է 1967 ընտրող` ավելացրած 6-ը` լրացուցիչ ցուցակով:...
Ժամը 12։50–ի դրությամբ 080-080-804 թեժ գծին ստացվել է 87 ահազանգ
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը «Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնության շրջանակներում 080-080-804 թեժ գծին ժամը 12։50–ի դրությամբ ստացել է 87 ահազանգ։ Զանգերի մեծամասնությունը վերաբերում է անձնագրերում...
«Ժառանգության» ներկայացուցիչը ահազանգում է
6-12 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցության վստահված անձ Վարդուհի Օհանյանի ներկայացմամբ, կարմիր գրիչներ են հայտնվում ընտրախցիկներում: Հանրապետական կուսակցության վստահված անձը, ըստ Վարդուհի Օհանյանի, մարդկանց խմբեր...