ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պաշտպանի կոչը պաշտոնակիցներին
Հարգելի պաշտոնակիցներ,
Հաշվի առնելով, որ մարդու իրավունքները և հումանիզմը պետք է վեր լինեն ցանկացած այլ նկատառումներից, կարծում եմ, որ ճիշտ կլիներ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանական Հանրապետության իշխանությունները փոխադարձ հանդուրժողականություն ցուցաբերեին և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեին հայի և ադրբեջանցների դիակների վերադարձման համար:
Կոչ եմ անում և հորդորում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանին միջնորդել ԼՂ իշխանություններին վերադարձնել ադրբեջանցի Ֆարիդ Ահմեդովի և Մուբարիզ Իբրահիմովի դիակները:
Միաժամանակ կոչ եմ անում Ադրբեջանական Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովային մարդասիրություն ցուցաբերել և պահանջել իրավասու մարմիններից միջազգային փորձագետներին թույլ տալ ուսումնասիրել ՀՀ քաղաքացու գերեվարման հանգամանքներն ու մահվան պատճառները: Կոչ եմ անում նաև միջոցներ ձեռնարկել Մանվել Սարիբեկյանի դիակը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու գործում:
Ես' որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, պատրաստ եմ իմ լիազորությունների շրջանակներում օժանդակել այդ գործընթացների պատշաճ իրականցմանը:
