Անվտանգության իրավունք.ասօր Հայաստանում նշվում է Աղետների նվազեցման միջազգային օրը։

Ասօր Հայաստանում նշվում է  Աղետների նվազեցման միջազգային օրը: Այդ կապակացությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ  ներկայացվեց  ՄԱԿ-ի աղետների նվազեցման միջազգային ռազմավարության գրասենյակի քարոզարշավը' «Քաղաքների դիմակայունության բարձրացում. Իմ քաղաքը պատրաստվում է» թեմայով:

Քարոզարշավի հիմնական թիրախներն ու իրականացնողները քաղաքապետերն ու տեղական ինքնակառավարման մարմիններն են: Տեղական իշխանություններն ամեն օր կանգնած են աղետների վտանգի առաջ և այդ խնդիրները արդյունավետ լուծելու համար նրանց պետք է հասանելի լինեն համապատասխան քաղաքականություններ ու գործիքները:
«Չափազանց գնահատելի է կառավարության մեծ հետաքրքրվածությունը, քաղաքական կամքը և ոգևորությունը: Այս տարի ՀՀ կառավարության կողմից մի շարք միջոցառումների կազմակերպումը՝ մասնավորապես աղետների ռիսկի նվազեցման ռազմավարության մշակումն ու իրականացումը, ցույց է տալիս , որ Հայաստանի կառավարության համար աղետների ռիսկի նվազեցումն առաջնահերթություն է և այն ձգտում է ազգաբնակչությանը պաշտպանել աղետներից»,- նշեց ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն իր խոսքում կարևորեց մեր երկրի համար աղետների ռիսկի նվազեցման արդյունավետ համակարգի ձևավորումը: 
«Դա կարոր է ոչ միայն աղետների ռիսկի կառավարման, այլև աղքատության կրճատման , սոցիալական, տնտեսական, բնապահպանական խոցելիության նվազեցման, երկրի ընդհանուր կայուն զարգացման համար»,- ասաց Արմեն Երիցյանը: 

Միջոցառման պաշտոնական մասից հետո ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից անցկացվեց նաև սեմինար ՝ «Համագործակցության հզորացում՝  հանուն աղետների նվազեցման» թեմայով:

«Մենք չեն կարող դադարեցնել բնական երևույթները, սակայն կարող ենք կանխել դրանց՝ աղետների վերածումը: Արդյունավետ պլանավորման, շինարարության նորմերի, հաղորդակցման, պատրաստվածության և արձագանքման կարողությունների առկայության դերքում աղետների ժամանակ կառույցները կանգուն կմնան և կփրկվեն մարդկանց կյանքերը,- նշեց ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին:

http://www.panorama.am