Դավանանքի ազատության իրավունքի ոտնահարումներ

Աշխարհում կրոնական հողի վրա հետապնդումների մոտ 75 տոկոսն ուղղված է քրիստոնյաների դեմ: Այսպիսի տվյալներ է հրապարակել ԵԽ անդամ Մարիո Մաուրոն Իտալիայից և Կոնրադ Շիմանսկին' Լեհաստանից: Նշելով, թե Եվրոպան չի կարող մնալ անտարբեր վերը նշվածին, նրանք, իբրև ԵԽ պատվիրակներ, նախաձեռնել են միջազգային կոնֆերանս' քրիստոնյաների դեմ ուղղված հետապնդումների վերաբերյալ, որը կանցկացվի այսօր Բրյուսելում: 

Ինչպես այս առիթով հաղորդում է «РИА Новости»-ին, կոնֆերանսին խնդրի վերաբերող զեկույցներով հանդես կգան Սուդանի, Հնդկաստանի, Վիետնամի, Իրաքի ներկայացուցիչները, որտեղ հատկապես վերջին շրջանում քրիստոնյաների հետապնդումները մեծաքանակ զոհերի են բերել:

Սպասվում են նաև այլ երկրների ներկայացուցիչների ելույթներ, այդ թվում նաև ԱՄՆ-ից:

Նշենք, որ կազմակերպիչները' ԵԽ մի շարք պատգամավորներ, կոնֆերանսով փորձում են ուշադրություն դարձնել այդ մտահոգիչ հանգամանքին և շեշտում, որ հատկապես Եվրամիությունը պետք է իր վրա պտասխատավություն կրի' աշխարհում կրոնական կողմնորոշման ազատության իմաստով:

Panorama.am