Միջազգային փորձագետները Աղվերանում քննարկել են փոքրամասնությունների իրավունքները

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը' ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Բրատիսլավայյի տարածաշրջանային գրասենյակը և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը համատեղ կազմակերպեցին Կովկասի և Կենտրոնական Ասիայի մարդու իրավունքների ազգային հաստատությունների' ենթատարածաշրջանային մակարդակով առաջին հանդիպումը, որի խորագիրն էր' «Փոքրամասնությունների իրավունքները և սեռերի իրավահավասարության խթանման օրակարգ- անկախ և գործող մարդու իրավունքների ազգային հաստատություններ»: Միջոցառումը տեղի ունեցավ Աղվերանում:

Այս իրադարձությունը միավորեց Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների Օմբուդսմենների, տարածաշրջանում մարդու իրավունքների ազգային հաստատությունների ներկայացուցիչների և ՄԱԶԾ տարածշրջանային գրասենյակի համապատասխան գործընկերների:

ՄԻՊ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, հանդիպմանը հրավիրված էին նաև օտարերկրյա փորձագետներ, ովքեր հանդես եկան բանախոսությամբ և զեկույցներով, ինչպես նաև ներկայացրեցին տարածաշրջանի այլ երկրների վերջին տարիների փորձը: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը Հայաստանում' Դաֆինա Գերչևան և Ժողովրդավարական կառավարման պրակտիկայի ղեկավար Անի Դեմիրճյանը:

http://panorama.am