Բողոքի քննությունը ավարտվեց

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 14-ին ավարտվել է Մարտի 1-ի 10 զոհերից Գրիգոր Գևորգյանի, Հովհաննես Հովհաննիսյանի եւ Սամվել Հարությունյանի իրավահաջորդների բողոքի քննությունը:

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները պահանջում են ՀՀ հատու քննչական ծառայությանը պարտավորեցնել, որպեսզի իրականացվի իրենց հարազատների մահվան հանգամանքների արդյունավետ քննություն:

Բողոքը քննող դատավոր Արմեն Խաչատրյանը կհրապարակի վճիռը մայիսի 24-ին: