ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Լրագրողի հարազատները աջակցություն են փնտրում
Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունում հատուկ ծառայությունների կողմից ապրիլի 7-ին ձերբակալված և պետական դավաճանության մեղադրանով հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի հարազատները դիմել են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:
Նրանք Արա Աբրահամյանի օգնությունն են խնդրում' Էռնեստ Վարդանյանի կալանքը որպես խափանման միջոցը փոխարինելու հարցում, ապահովելու նրա պաշտպանության իրավունքը իր իսկ ընտրած փաստաբանի միջոցով, ինչպես նաև ապահովել բաց դատաքննություն և կիրառել մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի չափանիշները:
Հարազատները մտահոգվում են այն փաստով, որ ի սզբանե Էռնեստի գործի քննությունը սկսվել է օրենքի խախտումներով: Քաղաքային դատարանը փակ դռների հետևում է կայացրել նրա կալանքի երկարացման որոշումը: Դատաքննությանը թույլ չեն տվել մասնակցելու ոչ միայն ընտանիքի անդամներին, այլ նաև պետության կողմից տրամադրված փաստաբանին: Իսկ անկախ փաստաբանին մինչ օրս թույլ չեն տալիս տեսակցել Էռնեստին:
«Նկատի ունենալով այս հանգամանքները, մենք կասկածում ենք, որ գործի հետագա քննությունը ևս կանցկացվի օրենքի սահմաններում»,- նշված է նամակում:
Հարազատները նաև անհանգստանում են Էռնեստի առողջական վիճակով:
Էռնեստ Վարդանյանը ծնվել է 1980 թ. Գյումրիում: Երկրաշարժից հետո ընտանիքը տեղափոխվել է Մոլդովա: Ավարտել է Քիշնեւի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը: Մոլդովայի հայերի միության վարչության անդամ է: Ունի երկու անչափահաս երեխա' 6-ամյա տղա եւ 9-ամյա աղջիկ:
