Միջադեպ ոստիկանների մասնակցությամբ

ՍԴ-ն առանց Նիկոլ Փաշինյանի մասնակցության այսօր սկսեց նրա հայցի քննարկումը:Հիշեցնենք, որ Փաշինյանը պահանջում է անվավեր ճանաչել թիվ 10 ընտրական տեղամասում ԱԺ լրացուցիչ ընտրությունների արդյունքները:Այդ նույն ժամանակ ՍԴ-ի դիմաց տեղի ունեցավ միջադեպ ոստիկանների և Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչների միջև:

Բանն այն է, որ երբ նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին  Նիկոլ Փաշինյանի լուսանկարով պաստառը պարզած իր բողոքն էր արտահայտում, ոստիկանները պարոն Գասպարիից պահանջում էին հեռանալ` պատճառաբանելով, թե նա խանգարում է երթևեկությանը, փակել է ճանապարհը: Այնինչ Վարդգես Գասպարին կանգնած էր, ոչ թե փողոցի երթևեկելի մասում, այլ մայթին:

Տեսնելով, որ Գասպարին չի ենթարկվում անօրինական պահանջին` ոստիկանները նախ փորձեցին նրա ձեռքից վերցնել ցուցապաստառը, իսկ հետո պատ կազմած` Կոնգրեսի ներկայացուցիչներին հրելով անցկացրեցին փողոցը` հետիոտնի անցման համար անթույլատրելի հատվածով:

Սովորության համաձայն` Վարդգես Գասպարին ստիպված էր պառկել գետնին ևՓաշինյանի լուսանկարով պաստառն ամուր սեղմել իրեն, որպեսզի այն ոստիկանները չխլեին: 
«Ամոթ ձեզ, դուք մարդասպաններին հովանավորողներ եք: Դուք ամոթ չունեք»,- բղավում էր Գասպարին: Նա մնաց ՍԴ-ի մոտ ևչանցավ դիմացի մայթ: