ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վճռաբեկ բողոք Նիկոլ Փաշինյանի գործով
Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը բողոք են ներկայացրել վճռաբեկ դատարան՝ պահանջելով կարճել քրեական գործի վարույթը իր պաշտպանյալի նկատմամբ:
Հունվարի մ19-ին առաջին ատյանի դատարանը 7 տարվա ազատազրկման էր դատապարտել Փաշինյանին 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ընդդիմության աջակիցների հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, սակայն մեղադրանքի մյուս դրվագով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար, ապացույցների անբավարարության հիմքով կայացրել էր արդարացման որոշում։ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով այդ վճիռը, որոշեց միայն՝ համաներում կիրառելով կիսով չափ կրճատել պատժի չկրած մասը:
Փասշինյանի պաշտպանները դատարանի վճռի հետ համաձայն չեն եւ գտնում են, որ իրենց պաշտպանյալի գործողություններում ընդհանրապես հանցակազմը բացակայում է առաջադրված երկու՝ 225 և 316 հոդվածներով։
«Այս պարագայում մենք հիմնվելու ենք Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի վրա, որով սահմանվում է, որ անձի անմեղության կանխավարկածը չպիտի խախտվի, իսկ ապացույցների անբավարարությամբ գործի կարճմամբ եւ արդարացման դատական ակտ կայացնելու պարագայում միանշանակ խախտվում է անձի անմեղության կանխավարկածը, որովհետեւ, ըստ էության, նա իբրեւ թե արդարացվում է, բայց այդ դատական ակտով երեւում է, որ նա ինչ-որ գործողություն կատարել է, սակայն նախաքննական մարմինը եւ դատարանը չեն կարողացել ապացուցել նրա մեղքը»։
Լուսինե Սահակյանը պարզաբանում է նաև 316 հոդվածը, որով օրենսդիրը նախաքննական նմարմնից ու դատարաններից պահանջում է հաշվի առնել նաեւ ոստիկանների գործողությունների օրինաչափությունը:
«Այսինքն դեռեւս պետք է պարզել, արդյո՞ք ոստիկանները գործել են օրինական, թե ոչ։ Հետո երկրորդ քայլը պիտի լինի հիմնավորել, եթե նրանց գործողություններն օրինական են, ապա ինչպիսի հակազդեցություն է եղել, եւ արդյոք բռնություն գործադրվել է նրանց նկատմամբ, թե ոչ։ Տվյալ դեպքում ոչ առաջինն է հիմնավորված, ոչ երկրորդը», - հայտարարում է փաստաբանը։
